HayInfo. 12-2-2009- Թուրքիան չի կարող Եվրամիության անդամ դառնալ քանի դեռ նրա զորքերը օկուպացիայի են ենթարկել Կիպրոսի հյուսիսային մասը: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԿիպրոսը ԵՄ անդամ է եւ ներկայումս արգելափակում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որ մեկնարկել են 2006 թվականին: Իր հերթին Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն հայտարարել է, որ Կիպրոսը արգելափակել է Թուրքիայի եւ ԵՄ-ի բանակցությունները նավթի հետախուզման շուրջ վեճի պատճառով: «Քանի դեռ միջերկրական տնտեսական գոտու բնական ռեսուրսների արդյունահանման ու օգտագործման սպառնալիք կա, մեզ համար դժվար է բանակցություններ սկսել համապատասխան հոդվածի շուրջ«,-ասել է Կիպրիանուն, գրում է Gibrahayer թերթը: Թուրքիայի օկուպացիոն զորքերը գտնվում են Կիպրոսում 1974 թվականից ի վեր: Այն ժամանակ էլ հենց ստեղծվեց Թուրքիայից բացի ոչ ոքի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:
Saturday, February 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment