News.am. 26-12-2011- Խոշոր սխալ է Ցեղասպանության ժխտումը համարել «խոսքի ազատություն»: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, հայտարարել է Հայաստանի Ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ընդունված օրենքը հետապնդում է ծանր հանցանքի մասին տեղեկության խեղաթյուրումը, դրա ժխտումը կամ մեկնաբանումը սխալ լույսի ներքո: Հոլոքոստի կապակցությամբ նմանօրինակ օրենքներ են ընդունվել աշխարհի բազմաթիվ երկրներում. Ֆրանսիան նման օրենք է ընդունել դեռ 20 տարի առաջ: Բազմաթիվ երկրներում արգելված է նացիստական գաղափարախոսությունը եւ սիմվոլիկան, եւ դա չի համարվում եւ չի կարող համարվել ազատության սահմանափակում»,-շեշտել է Ռ. Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով, Ֆրանսիայի հասցեին ուղղված թուրքական սպառնալիքները ծիծաղելի են: «Եթե խոսենք տնտեսական պատժամիջոցների սպառնալիքների մասին, ապա այդ դեպքում կտուժի ինքը Թուրքիան, որտեղ ֆրանսիական ներդրումների ծավալը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Մասնավորապես, թուրքական ավտոարդյունաբերության 20 տոկոսը վերահսկում է ֆրանսիական ընկերությունը»,-նշել է Ռ. Սաֆրաստյանը:
Այդուհանդերձ, նա հավելել է, որ ընդունված օրենքը կարող է լարվածություն առաջացնել թուրքահայերի համար: «Երբ նմանօրինակ օրենք Ֆրանսիայում ընդունվում էր 2006-ին, ես գտնվում էի Թուրքիայում եւ բախվեցի հայերի մոտ տագնապի առաջացման մթնոլորտի հետ, նրանցից շատերը վախենում էին 1955-ի սեպտեմբերի Ստամբուլի կոտորածների կրկնությունից, երբ տեղի ունեցան էթնիկ մաքրումներ հույների, ինչպես նաեւ հայ բնակչության շրջանում»,-հայտարարել է Սաֆրաստյանը: Ուստի, առաջիկա ամիսները Թուրքիայի հայկական համայնքի համար անհանգիստ սպասումի ժամանակաշրջան են լինելու, ենթադրում է փորձագետը:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:

No comments:
Post a Comment