/PanARMENIAN.Net/ . 14.02.2009 - «Ողջ պատմության ընթացքում Թուրքիան պատերազմներ է վարել, արյուն է թափել, սպանել է, իսկ հիմա այդ երկրի վարչապետ Էրդողանը դրանում Իսրայելին է մեղադրում: Ես նրան խորհուրդ կտայի նախքան մեզ սպանություններում մեղադրելը ավելի ուշադիր ուսումնասիրել սեփական երկրի պատմությունը»,- հայտնել է Իսրայելի ցամաքային զորքերի հրամանատար Ավի Միզրահը: Նրա խոսքով, Թուրքիան Իսրայելին մեղադրում է արաբական հողերի օկուպացման մեջ, իսկ ինքը արդեն երկար տարիներ օկուպացնում է Կիպրոսը: «Թող Էրդողանը հիշի, թե ինչպես էր Թուրքիան զենքի ուժով իսլամ տարածում Բալկաններում, Կովկասում եւ այլ տարածաշրջաններում: Հանուն դրա ոչնչացվել են հայեր, բուլղարներ, ռումիններ, սերբեր եւ ալբանացիներ: Այնպես որ մարդասպանները թուրքերն են, ոչ թե իսրայելցիները»,- ասել է նա, գրում է իսրայելական Haaretz թերթը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2009թ. սկզբին Իսրայելին մեղադրել է Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողության ընթացքում պաղեստինցիների ցեղասպանություն իրագործելու մեջ:
Sunday, February 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment