Tuesday, March 10, 2009

Թուրքիայում հուսով են, որ Օբամայի այցը կնվազեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը

HayInfo 9-3-2009- Ապրիլի սկզբին կայանալիք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցն Անկարա նվազեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը Վաշինգտոնի կողմից: Հավանաբար, Թուրքիան կոնկրետ միջոցներ կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար: Այդ մասին է գրում թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուս» թուրքական թերթը` հղում անելով դիվանագիտական ու վերլուծական հարաբերությունների վրա: «ԱՄՆ նախագահի այցն կարեւորում է Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի վարած ռազմավարության հարցում»,-գտնում են վերլուծաբանները: Նրանք նշում են, որ առաջին հերթին Անկարան պետք է շուտափույթ կերպով կարգավորի հարաբերություններն Երեւանի հետ, բացի սահմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ: «Այդ դեպքում Բարաք Օբաման կհայտարարի, որ այժմ ցեղասպանության հարցը քննարկելու ժամանակը չէ, քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման լուրջ գործընթաց է գնում»,-ընդգծում են վերլուծաբանները: Իր նախընտրական արշավի ընթացքում Բարաք Օբաման բազմիցս է հայտարարել, որ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, նա «անպայման կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

No comments: