Thursday, July 26, 2012

Իրանը բարձր ճշգրտության հրթիռներ կարտադրի

Tert.am. 26-7-2012- Իրանը շուտով կսկսի բարձր ճշգրտության հրթիռների արտադրությունը. հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին: Ինչպես տեղեկացնում է իրանական IRIB News-ը, Վահիդին տեղեկացրել է, որ այժմ այդ հրթիռներն անցնում են արտադրության և թեստավորման վերջին փուլը: Հուլիսի սկզբին Իրանում տեղի էին ունեցել զորավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվել էին մի քանի տասնյակ տարբեր հրթիռներ: Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանը կարող է ունենալ բավարար հրթիռներ` Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ռազմական օբյեկտները վնասելու համար:

No comments: