
«Ազատություն» 9-3-2009- Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համոզմամբ, այսօր շարքային քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում Հայաստանում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Արմեն Հարությունյանը, ով վաղը հրապարակելու է 2008-ին վերաբերող զեկույցը, ասաց, որ գնահատականներն այդ զեկույցում «ավելի խիստ են հնչելու», քան ԱՄՆ-ի պետդապարտամենտի («2008-ին Հայաստանում մարդու իրավունքների վիճակն էապես վատթարացել է») եւ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության` մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող զեկույցում («Հայաստանի ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին է»):
«Որոշ դեպքերում իմ մոտեցումները շատ ավելի խիստ կարող են հնչել», - ասաց նա: - «Այստեղ կարեւորը նա է, որպեսզի այդ զեկույցը դառնա երկխոսության առիթ, որպեսզի շահագրգիռ ինստիտուտները ցույց տան, որ մեր երկրի մասին մտածում ենք եւ փորձում ենք ինչ-որ բան կատարելագործել»:
Հարությունյանը նաեւ ասաց, թե անցած տարի իր հրապարակած հատուկ զեկույցը` հետընրտական իրադարձությունների վերաբերյալ, հարկավոր է դիտարկել որպես վաղը հրապարակվելիք զեկույցի բաղկացուցիչ մաս:
«Ես կարծիքս այդ դեպքերի առչությամբ չեմ փոխել», - ասաց նա` հավելելով. - «Եթե որեւէ մեկը համարում է, որ մեր մոտ մարդու իրավունքների պաշտպանությունը ճգնաժամային չէ, այ սա պրոբլեմ է մեզ համար»:
Աստղիկ Բեդեւյան
No comments:
Post a Comment