Tuesday, March 10, 2009

Երեւան է ժամանում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը

«Ազատություն» 9-3-2009- Այսօր Երեւան է ժամանում ՆԱՏՕ-ի Միջազգային եւ ռազմական անձնակազմի համատեղ պատվիրակությունը` Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման հերթական փուլի գնահատման նպատակով: Պատվիրակությունը Հայաստանում կգտնվի մինչեւ մարտի 13-ը: «ԱԳԳԾ-ի հերթական փուլի իրականացման գնահատման գործընթացը կամփոփվի ս.թ. մայիսին նախատեսված Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ - Հայաստան ձեւաչափով կայանալիք հանդիպումով», - հավելում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունը:

No comments: