
/PanARMENIAN.Net/ 09.03.2009 - «Մեկ ամսվա ընթացքում որոշակի լուրջ առաջընթաց կլինի հայ-թուրքական հարաբերություններում, իսկ մեկ կամ մեկուկես տարի անց կձեւավորվի դրական մոտեցումը սահմանի բացման հանդեպ»,- հայտնել է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, Հանրապետական կուսակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա կարծիքով, Թուրքիան ձգտում է Եվրամիություն, իսկ ԵՄ երկրները չեն ճանաչում փակ սահմաններ:
Բացի դրանից, Գալուստ Սահակյանը նշել է, որ Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմաններն անընդունելի են մեզ համար: «Հայկական կողմից նախապայմաններ չկան, եւ մենք պատրաստ ենք բանակցություններին»,- ասել է Սահակյանը` պատասխանելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը Անկարայի կողմից փակվել է 1993թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
No comments:
Post a Comment