«Ազատություն». 3-4-2009- Ուրբաթ օրը Երեւանում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր:
Փաստաթղթի վերջնական տարբերակը, ըստ նախարարների, ստորագրվելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` գալիք իրանյան այցի ընթացքում:
Ստորագրման արարողության ժամանակ իրանցի նախարարը ասաց, որ փոխնախարարների մակարդակով ստեղծված աշխատանքային խումբը պատրաստելու է նախագծի տեխնիկատնտեսական փաստաթուղթը:
Նախնական հաշվարկներով, 470 կիլոմետր (որից 410-ը` Հայաստանի տարածքում) երկարությամբ երկաթուղու կառուցման համար կպահանջվի 1,2 միլիարդ դոլար:
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment