ԲԱՔՈՒ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտնել Է, որ սպասվում Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: «Չի բացառված բոլոր երեք համանախագահների այցը տարածաշրջան, բայց այցի ամսաթիվը դեռեւս ճշտված չԷ»,-նշել Է Բրայզան, հավելելով, որ առաջիկա օրերին հնարավոր Է, որ Բաքու ժամանի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Բրայզայի խոսքով՝ Բաքվում Ֆասիեի քննարկելիք հիմնական հարցերը կլինեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները եւ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը:
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment