/PanARMENIAN.Net/ 01.04.2009 - Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (CSIS) ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային կոչ է արել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության իրագործած հայերի ջարդերը ցեղասպանություն չանվանել: «Եթե Օբաման օգտագործի ցեղասպանություն բառը, ապա Թուրքիայի պատասխանը կտրուկ կլինի եւ ծանր հետեւանքներ կունենա երկու երկրների համար»,- գտնում են CSIS վերլուծաբանները:
Նախագահ Կարտերի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնեւ Բզեժինսկու եւ նրա գործընկերների խոսքով, «եթե նախագահ Օբաման քայլեր չի ձեռնարկի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական հարցի վերաբերյալ բանաձեւի ընդունումը կանխելու համար, կամ եթե նա արտասանի «ցեղասպանություն» բառը, Թուրքիայի պատասխանը շատ կտրուկ կլինի եւ լուրջ փոփոխություններ կներմուծի երկու երկրների միջեւ հարաբերություններում»:
Ամերիկյան փորձագետների կարծիքով, փոխանակ «օրինականացնելու պատմությունը», ԱՄՆ պետք է ընդլայնի այն վստահության մակարդակը, որին ձգտում են Թուրքիան եւ Հայաստանը, գրում է Hurriyet Daily News-ը:
Thursday, April 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment