
/PanARMENIAN.Net/ 24.04.2009- Հայ ժողովուրդը պետք է սկզբունքային լինի համազգային հարցերում, այլ ոչ թե լինի զոհի եւ խնդրողի դերում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ԱԳՆ նախկին ղեկավար, քաղաքագետ Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, ՀՀ եւ սփյուռքը պետք է ելույթ ունենան միասնական տեսակետից: «Սակայն ես մտավախություն ունեմ, որ դա միշտ չէ, որ այդպես է: Ես վախենում եմ, որ մենք միասնական չենք նույնիսկ Հայոց ցեղասպանության հարցում»,- ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ քաղաքագետը մտահոգություն հայտնեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնության վերաբերյալ` ընդգծելով, որ սկսելով «ֆուտբոլային դիվանագիտություն»` նախագահ Սարգսյանի մտքով անգամ չէր անցնում, թե ինչի դա կհանգեցնի: «Մենք արթնացրինք Թուրքիա անունով քնած հրեշին, ինչը ինձ մեծ անհանգստություն է պատճառում»,- ասել է Մելիքյանը:
No comments:
Post a Comment