Thursday, March 25, 2010

Անկարան Հայոց ցեղասպանության հարցը կվիճարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանո՞ւմ

Tert.am. 24-3-2010- Անկարան քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավունքի հարթություն տեղափոխելու հնարավորությունը: Այս մասին, Ankara գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը: Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է պետական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Օզուգերգինը պատասխանել է, որ ներկա պահին այդ հարցը գտնվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության օրակարգում: Նշենք, որ Անկարան առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարությամբ: Ավելի վաղ այդ մասին խոսել էր Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Շյուքրյու Էլեքդաղը և ուրիշներ:

No comments: