Lragir 4-4-2009- Դատելով մարդու իրավունքի պաշտպան Արմեն Հարությունյանի վերջին շրջանի գործողություններից, կարելի է ասել, որ նա ծառայում է իշխանությանը: Այդ մասին ապրիլի 3-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Թեմային նա անդրադարձել է պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ տեղեկություն կա օմբուդսմենին ուղղած ՀԱԿ դիմումի ճակատագրից, որով նրան հորդորել էին մարտի 1-ին բանակի ներգրավման հարցով դիմել Սահմանադրական դատարան: Դավիթ Շահնազարյանը նկատել է, որ օմբուդսմենի մոտ կարծես թե ցանկություն էլ չկա անելու այդ բանը:
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment