Tuesday, May 5, 2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ԶՈՀՎԵԼ Է 45 ՄԱՐԴ

Lragir- 5-5-2009- Թուրքիայի հարավ-արեւելքում, Մարդին քաղաքում հարսանիքի վրա հարձակումից զոհվել է 45 մարդ: Դիմակներով 5-6 մարդիկ կրակ են բացել հարսանիքի մասնակիցների վրա, հրաձգությունը տեւել է 15 րոպե: Զոհերը մեծամասամբ կանայք եւ երեխաներ են: Հայտնվում է, թե երկու ընտանիքները թուրքական բանակի հետ համատեղ պայքարում էին քրդերի դեմ: Միաժամանակ, տեղական իշխանությունը հայտարարել է, թե միջադեպի պատճառը եղել է ընտանիքների միջեւ թշնամությունը: Սակայն Թուրքիայի ԱԳՆ միջադեպը համարում է ահաբեկություն:

No comments: