/PanARMENIAN.Net/ 04.05.2009 - Վերջին ժամանակներս Իսրայելի ՀՕՊ հրամանատարությունը շաբաթական հավաքների է կանչում Arrow եւ Patriot հակահրթիռային համալիրների ղեկավարման մասնագետներին: Այդ մասին գրում է The Jerusalem Post թերթը: «Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի պատրաստ լինենք իրանական սպառնալիքին, մշակում ենք զանգվածային հրթիռային գնդակոծության արձագանքը, առանձնացող մարտագլխիկների ու մյուս հնարավոր անակնկալների ոչնչացումը: Անհրաժեշտ է, որպեսզի ամեն ինչ, ներառյալ ռեզերվիստները, գտնվեն պատրաստականության բարձրագույն մակարդակում»,- ասել է Իսրայելի ՌՕՈՒ բարձրաստիճան սպաներից մեկը: Գլխավոր շտաբը նաեւ ենթադրում է, որ Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածի դեպքում իրանցիներն ի պատասխան կարող են բաղ թողնել մեծ հեռավորության տասնյակ բալլիստիկ հրթիռներ:
Tuesday, May 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment