Tuesday, May 5, 2009

ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի հարցը կարճ է քննարկվել

Tert.am. 4-5-2009- Ազգային ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինած Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում, որը տեղի է ունեցել ապրիլի վերջին 3 օրերին, Հայաստանի հարցը նախատեսված մեկ ժամվա փոխարեն քննարկվել-լսվել է 20 րոպե։ Պատգամավորը նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակները Հայաստանի հարցը կարճ են քննարկել, քանի որ անդրադարձել են Վրաստանի և Մոլդովայի թեժ դեպքերին։ Նստաշրջանում իր ներկայացրած մի ելույթը, Փոստանջյանի խոսքով, արժանացել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հակադարձմանը։ Հայ պատգամավորն ասել է, թե հակառակ Հայաստանում արձանագրված առաջընթացի մասին խոսակցությունների՝ դեռ 56 մարդ բանտարկված է, իսկ հանրահավաքների մասին օրենքի բարելավումն էլ չի անդրադարձել հանրահավաք կազմակերպողների վրա, քանի որ նրանք կրկին հանդիպում են խոչընդոտների։ Փոստանջյանի փոխանցմամբ՝ Ջոն Պրեսկոտն ասել է, որ իրենք քննարկում են հայաստանյան իրավիճակը, բայց այդուհանդերձ գտնում են, որ մեր երկրում դրական տեղաշարժեր կան։ Ի դեպ, Զարուհի Փոստանջյանն ասել է, որ իր և Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի զեկույցները իրարից խիստ տարբերվել են։

No comments: