Thursday, May 28, 2009

«ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ՖԻԼՄԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԱՄՆ-ՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ

«Ազգ» 27-5-2009- Ափո Թորոսյանի «Մորգենթաուի պատմությունը» փաստագրական ֆիլմը ներկայացվելու է Արլինգթոնում Ցեղասպանության միջազգային ասոցիացիայի կրթաթոշակառուների համագումարի ժամանակ, հաղորդում է Panarmenian.net-ը: Ֆիլմը նվիրված է Հենրի Մորգենթաուի գործունեությանը, որը 1913-1916-ին ԱՄՆ-ի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում: Նա հատուկ ուշադրություն է դարձրել քրիստոնեական ավանդույթների եւ հայերի պաշտպանությանը, ինչպես նաեւ բանակցություններ է վարել թուրքական կառավարության հետ` կոչ անելով դադարեցնել երկրի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունները: 1923-ին նրա ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել հազարավոր հայերի, հույների, ասորիների կյանքեր: Ափո Թորոսյանի ֆիլմը հիմնված է դիվանագետի հետնորդների հիշողությունների վրա: Համագումարի շրջանակներում տեղի կունենա ռեժիսորի մեկ այլ ֆիլմի` «Ձայնի» ցուցադրությունը, որը հիմնված է Իզմիրի նախկին բնակիչների հիշողությունների վրա, ովքեր փրկվել են Հայոց ցեղասպանությունից հետո:

No comments: