Wednesday, April 4, 2012

Իրանը պատրաստ է կործանիչ հարված հասցնել ԱՄՆ-ին

Tert.am. 3-4-2012- Թեհրանը Իրանի հանդեպ ռազմական հարձակման դեպքում պատրաստ է կործանիչ պատասխան հարված հասցնել Միացյալ Նահանգների տարածքում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Մասուդ Ջազաերիի հայտարարությունը: «Ցանկացած հարձակման դեպքում մեր կողմից կհաջորդի կործանիչ պատասխան: Այդ դեպքում մենք ոչ միայն կգործենք Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի սահմանին, այլև հենց ԱՄՆ-ի տարածքում. ոչ մի տեղ մեր հարձակումներից ապահով չի լինի», - մեջբերում է Reuters-ը: Ջազաերին ընդգծել է, որ Իրանը երբեք նախահարձակ չի լինի:

No comments: