Tuesday, May 5, 2009

Արազ Ազիմովը հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ

/PanARMENIAN.Net/ 04.05.2009 - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը այցով գտնվում է Թուրքիայում: Անկարայում Արազ Ազիմովին ընդունել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Արտգործնախարարութան հովանու ներքո կայացած հանդիպմանը ներկա էր նաեւ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Հաշիմովը: ԶԼՄ-ին կայացած հանդիպման մասին տեղեկատվություն չի տրամադրվել, հաղորդում է CNN-Turk հեռուստաընկերությունը:

No comments: