/PanARMENIAN.Net/ 06.05.2009 - Մայիսի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կժամանի Վաշինգտոն, որտեղ կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Բանակցությունների հիմնական թեման ռազմավարական հարձակողական սպառազինությունն է, դրա շուրջ նոր համաձայնագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մասին այժմ գործող պայմանագրի ժամկետը սպառվում է ընթացիկ տարում: Պայմանագրով նախատեսվում է ռազմավարական հարձակողական սպառազինության արսենալի սահմանափակում եւ աշխարհում նրա տարածման հանդեպ վերահսկողություն:
Լավրովի այցը Վաշինգտոն կհաջորդի Հիլարի Քլինթոնի բանակցություններին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ-ների ղեկավարների հետ, այնպես որ, չի բացառվում, որ Հարավային Կովկասի, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության թեմաները կլինեն Քլինթոնի եւ Լավրովի բանակցությունների ուշադրության կենտրոնում:
Thursday, May 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment