/PanARMENIAN.Net/ 30.05.2009 - «Վեճը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ վաղուց է ընթանում, դեռեւս Վլադիմիր Պուտինի Մյունխենում ունեցած ելույթից հետո, որտեղ նա խիստ քննադատեց Վաշինգտոնի` Լեհաստանում եւ Չեխիայում իր ՀՀՊ համակարգերը տեղակայելու ծրագրերը: Ուստի նրանք շատ են ցանկանում, որ այդ հրթիռներն ու ՀՀՊ-ները տեղակայվեն Ադրբեջանում, քան թե ՌԴ եվրոպական մասի անմիջական հարեւանությամբ»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով Լոնդոնում ՌԴ դիվանագետ Ալեքսանդր Ստերնիկի հայտարարություններն այն մասին, թե եթե ամերիկացիներն իրոք այդքան վախենում են Իրանից, ապա կարող են տեղակայել իրենց հրթիռները եւ ՀՀՊ-ները Իրանին սահմանակից Ադրբեջանում:
Ըստ Գուլուզադեի, ԱՄՆ-ն չի գնա Ադրբեջանում իր հրթիռների ու ՀՀՊ-ների տեղակայմանը:
«Նրանց համար Ռուսաստանն իրոք վտանգ է ներկայացնում եւ նրանք շատ են ցանկանում վերահսկել այն: Սակայն Եթե Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվեն ՀՀՊ եւ հրթիռներ տեղակայել Ադրբեջանում, ապա առանց Բաքվի մասնակցության այդ հարցերը չեն լուծվի: ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նման համաձայնության գնալուց առաջ, նախ պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան: Սակայն մենք պետք է կշռադատենք Վաշինգտոնի ու Մոսկվայի նման առաջարկության բոլոր առավելություններն ու թերությունները:
Հաշվի առնելով Թեհրանի ագրեսիվ վարքը տարածաշրջանում, կարծում եմ, որ Բաքուն կարող էր համաձայնվել այս առաջարկին: Սակայն կրկնում են, առանց Ադրբեջանի ղեկավարության համաձայնության, ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն իրավունք չունեն մեր անունից նման հայտարարություններ անել:
Ես գտնում եմ, որ ռուս դիվանագետը նման հայտարարություններ անելուց առաջ պետք է հստակեցներ, իսկ ցանկանում է արդյոք Ադրբեջանն ամերիկյան հրթիռներ ու ՀՀՊ-ներ տեղակայել իր տարածքում»,-հայտարարել է Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է 1news.az-ը:
Sunday, May 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment