Tert.am. 29-5-2009- ԱՄՆ կոնգրեսական Խավիեր Բեսեռան ելույթ է ունեցել հայ և հույն ակտիվիստների առջև։ Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, նա վերահաստատել է իր աջակցությունը Մեծ Եղեռնի ճանաչման հարցում։
Միջոցառմանը, որի համահովանավորներից է Ամերիկայի հայկական համագումարը և որն անցկացվում է ԱՄՆ-ի հունական խորհրդի և Միացյալ Նահանգների հայ ազգային կոմիտեի հետ համատեղ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բեսեռան հայտարարել է, որ «լինելով Հայաստանի մտերիմ ընկերն ու դաշնակիցը՝ վաղուց ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ, որը իրականացվել է հայերի դեմ նախորդ դարի սկզբին։ Մի պատմական փաստ, որը պետք է ճանաչվի և ընդունվի՝ անկախ մեր և Թուրքիայի միջև սերտ համագործակցության փաստից և հարաբերություններից»։
Խավիեր Բեսեռան նաև հավելել է, որ «այս պատճառով ես շարունակում եմ օժանդակել Ադամ Շիֆի կողմից ներկայացված օրինագիծը, որն ուղղված է ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»։
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment