Thursday, May 7, 2009

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու Սարկոզիի դիրքորոշումը չի փոխվել

/PanARMENIAN.Net/ 06.05.2009 - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին հանդես է եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորության դեմ: «Եվրամիությունը պետք է հնարավորինս շուտ բանակցություններ սկսի Թուրքիայի հետ հարթակի ստեղծման շուրջ, որտեղ հնարավոր կլինի քննարկել տնտեսությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, եւ դա կարող է այլընտրանք հանդիսանալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը», - հայտարարել է Սարկոզին: Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Եվրամիության շրջանակների անվերջ ընդլայնման դեմ` անդամ պետությունների թվի մեծացման արդյունքում: Սարկոզին հետեւողաբար բավականին կոշտ քաղաքականություն է վարում Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության դեմ: Նա արդեն բազմիցս հայտարարել է, որ միշտ դեմ է եղել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, եւ խոստացել, որ անհրաժեշտության դեպքում համաժողովրդական հանրաքվե կանցկացնի այդ հարցի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիայի նախագահը Թուրքիային առաջարկում է միանալ Միջերկրական միությանը` Միջերկրական ծովի ավազանի երկրները միավորող առեւտրային դաշինքին, հաղորդում է Associated Press-ը: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը հավանություն են տալիս Իտալիան եւ Պորտուգալիան:

No comments: