Wednesday, May 6, 2009

ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Սույն թվի մարտի 19-ին, Նոր Ջուղայի «Արարատ» միությունում, տեղի ունեցավ 21-րդ Գարնանային խաղերի հանդիսավոր բացումը: Բացման պաշտոնական բաժնում միության սկաուտական բաժանմունքի միջոցով կատարվեց դրոշակի արարողությունը, այնուհետ միության վարչության անունից խոսք առավ Արմինե Սիմոնյանը, ապա տեղի ունեցավ մասնակից միությունների մարզիկների տողանցքը: Օրվա առիթով իրենց խոսքն ասացին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգեն եպիս. Չարյանը եւ Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Մարզական գեղեցիկ շարժումներով հանդես եկան միության մարտական մարզաձեւերի ներկայացուցիչները: Նրանից հետո ծրագիրը շարունակվեց գեղարվեստական համարներով` բեմ բարձրացան «Կռունկ» պարախումբը եւ ի վերջո ամենասպասվածը` Արամեն, ով իր աշխույժ ելույթներով մեծ խանդավառություն ստեղծեց հանդիսադեսի մոտ: Հնգօրյա մարզական մրցությունները կայացավ Ֆուտբոլ, բասկետբոլ եւ սեղանի թենիս (պինգ պոնգ) մարզաճյուղերում, ուր ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի բասկետբոլի տղայոց երեց եւ երիտասարդական ու նաեւ ֆուտբոլի խմբերը փայլուն հաջողություններ ձեռք բերեցին, շահելով ախոյանի տիտղոսը, իսկ աղջիկների բասկետբոլի խումբը գրավեց 4-րդ տեղը: Այս տարվա Գարնանային խաղերին մասնակցել էին Թեհրանի, Սպահանի, Արցախի, Շահինշահրի, Գյարդաբադի եւ Արաքի մարզախմբերը: ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի մարզախմբերի պատասխանատուներն ու մարզիչներն էին` Ֆուտբոլ Մարզիչ` Անդրանիկ Ղուրչյան, Պատասխանատու` Ժիրայր Բաբախանի Տղ. երեց բասկետբոլ Մարզիչ` Կարո Կարապետյան, Պատասխանատու` Սեւակ Ավանիսյան Տղ. երիտասարդական բասկետբոլ Մարզիչ` Հրաչ Թահմասյան, Պատասխանատու` Արութին Վարդանի Աղ. բասկետբոլ Մարզիչ` Քաջիկ Աբգարյան, Պատասխանատու` տկն. Քաթրին Խուդաղուլյան Օժանդակ մարմին` օր. Էլմա Մովսիսյան եւ օր. Նարինե Նաջարյան Թղթակից` Ժորես Դիլանչյան

No comments: