Saturday, May 30, 2009

Թբիլիսին Կարս-Ախալքալաք նախագծում Բաքվից հավելյալ ներդրումներ է ակնկալում

Tert.am. 29-5-2009- Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լաշա Ժվանիան չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ընթացքում ամփոփել է Թուրքիա կատարած այցի արդյունքները: Նա նշել է, որ այցի շրջանակներում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության եռակողմ համակարգող խորհրդի առաջին նիստը: «Ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է, և ես կանդրադառնամ դրա մի քանի գլխավոր մանրամասների: Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2,6-կիլոմետրանոց թունելի շինարարությանը, որը եկող տարվանից պետք է սկսվի երկաթուղու վրացական և թուրքական հատվածներում: Մենք պայմանավորվեցինք ինչպես թունելի ուղղությունների, այնպես էլ չափորոշիչների շուրջ: Կարևոր է, որ այն կետը, որտեղ փոխելու են վագոնների անիվները, կառուցվի Վրաստանի տարածքում՝ Ախալքալաքում, ինչը մեզ լրացուցիչ ներդրումներ կտա $150 մլն-ի չափով»,- ասել է Ժվանիան՝ հավելելով, որ Վրաստանն ադրբեջանական կողմի հետ կբանակցի լրացուցիչ ներդրումների շուրջ: «Կապիտալ» օրաթերթ

No comments: