Tert.am. 29-5-2009- Yahoo-ի գործադիր տնօրեն Քերոլ Բարցը հայտարարել է, որ իր ընկերությունը պատրաստ է միավորվել Microsoft-ի հետ ինտերնետային որոնման շուկայում:
Ըստ նրա՝ որպեսզի այդ միությունը կայանա, ծրագրային ապահովման հսկան Yahoo-ին պետք է առաջարկի շահավետ ֆինանսական պայմաններ, մատչում «անհրաժեշտ տվյալներին» և հզոր տեխնոլոգիաներ:
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Yahoo-ն ամբողջությամբ վաճառվի Microsoft-ին, Բարցը պատասխանել է. «Դրա համար նրանց հսկայական գումար պետք կգա»: Բարցը հաստատել է, որ Yahoo-ն վերսկսել է բանակցությունները Microsoft-ի հետ:
«Մենք ձգտելու էնք պահպանել մեր 20% մասնաբաժինը ինտերնետային որոնման շուկայում, բայց մեր հաջողության գլխավոր գրավականը դա չէ: Yahoo-ն այն տեղն է, ուր մարդիկ գալիս են ստանալու տեղեկատվություն ոչ միայն որոնման համակարգի, այլև հրաշալի բովանդակության միջոցով»,- ասել է Yahoo-ի գործադիր տնօրենը:Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերն էլ, իր հերթին, հայտարարել է, որ իր ընկերությունը դեռևս հետաքրքրված է գործարքով, ինչը կօգնի մեծացնել Google-ի մրցակցությունն ինտերնետային որոնման շուկայում:
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment