Saturday, May 9, 2009

Սերգեյ Լավրով. Մոսկվան լավատես է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Tert.am. 8-5-2009- Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպման ևս մեկ հնարավորություն կունենան Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ելույթ ունենալով Վաշինգթոնի Կարնեգի կենտրոնում: Ինչպես սպասվում է, Սանկտ Պետրերբուրգում կայանալիք հանդիպմանը նախագահները քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: «Մենք բավական լավատես ենք հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում»,- Լավրովի խոսքերն է մեջբերում Интерфакс-ը:

No comments: