Saturday, May 9, 2009

Թուրքիան առաջարկում է ստեղծել ղարաբաղյան հակամարտության լուծման քառակողմ գագաթաժողով

/PanARMENIAN.Net/ 08.05.2009 - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ գագաթաժողով հրավիրել Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունները քննարկելու համար: Այդ մասին գրում է թուրքական Today's Zaman թերթը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրները: Ինչպես հաղորդում է թերթը, գյուլը որոշել է նման գագաթաժողով անցկացնել Պրահայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Հնարավոր գագաթաժողովի տեղն ու ժամանակը պարզ կլինի այն բանից հետո, երբ Աբդուլլահ Գյուլն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կանցկացնեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հետ: Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում Կովկասում եւ հենց այդ պատճառով չի կարող բացառվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:

No comments: