Thursday, June 25, 2009

Ռալֆ Հիրիկյանի դեմ մահափորձի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

/PanARMENIAN.Net/ 24.06.2009 - ՀՀ ոստիկանությունը տեղեկություն չունի ՎիվաՍելի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանի դեմ հնարավոր մահափորձի մասին: Նախկինում տեղեկություններ էին ստացվել, որ ըստ չճշտված տվյալների, հունիսի լույս 24-ի գիշերը Երեւանում մահափորձ է կատարվել Ռ.Հիրիկյանի դեմ: PanARMENIAN.Net գործակալությունը, ճշտելով այդ տեղեկությունները, պարզաբանել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Այդ հաղորդագրությունը ապատեղեկատվություն է: Ոչ մի մահափորձ գլխավոր տնօրենի դեմ չի եղել»,-ավելի վաղ հայտարարել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի PR-ծառայության ղեկավար Վահե Սահակյանը

No comments: