«ՀԵՏՔ» 17-6-2009- «Արմատ» ակումբում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը եւ հոգեբան Ալբերտ Նալչաջյանը այսօր խոսեցին նաեւ Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին:«Մենք քիչ ենք աշխատում Մերձավոր Արեւելքի ուղղությամբ: Այն ջանքերը, որ թափում են եվրոպաներում` քաղաքական իմաստով, եթե դրա կեսը թափեն Մերձավոր Արեւելքում, որ մեր բնական միջավայրն է, վստահ եղեք, որ խնդիր չի լինելու»,- կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը` անդրադառնալով Սիրիայի նախագահի այցին Երեւան:
Նա գտնում է, որ Արաբական աշխարհը մեզ բարեկամ է, իսկ Սիրիայի հարաբերությունների ջերմացումը Թուրքիայի հետ ելնում է Գոլանի բարձունքների շուրջ Իսրայելի հետ ունեցած տարաձայնություններից, եւ եթե Սիրիան հանդես գա որպես միջնորդ, Հայաստանը չի տուժի. «Լավ աղջիկ ով ունենում է, միջնորդները շատանում են: Հիմա Հայաստանը ուժեղ է, բոլորը ուզում են միջնորդ լինել»:
Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ գտնում է, որ պետք է իմանալ, թե ինչ սկզբունքների համաձայն են միջնորդներն ուզում բարելավել հարաբերությունները. «Բարեկամ միջնորդները մեզ ձեռնտու են, թող միջնորդներ լինեն, բանակցությունները երկարեն, գուցե այդ ընթացքում հայկական երկու պետությունների ղեկավարները իմաստուն որոշումներ կայացնեն, օրինակ` վերաբնակեցնեն ազատագրված տարածքները»:
Thursday, June 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment