Saturday, June 20, 2009

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՎԵՑԵՐՈՐԴԸ ՍՈՎԻ Է ՄԱՏՆՎԱԾ

«ԱԶԳ», 20-06-2009- ՀՌՈՄ, 19 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում մոտ 1,02 մլրդ մարդ տառապում է քաղցից, ինչը կազմում է Երկրագնդի ամբողջ բնակչության մեկ վեցերորդ մասը: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO)` այսօր տարածված զեկույցում, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է Հռոմում: Ըստ FAO-ի գնահատումներիՙ խոսքը ռեկորդային թվով մարդկանց մասին է, որն ավելացել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, որը կրճատել է եկամուտները եւ դժվարացրել պարենամթերքից օգտվելու առավել անապահով մարդկանց հնարավորությունները: Անցյալ տարվա համեմատությամբ մոլորակում սովյալների թիվը ավելացել է ավելի քան 100 միլիոնով:

No comments: