Sunday, June 21, 2009

Կմշակվի թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագիր

/PanARMENIAN.Net/ 20.06.2009 - Թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը հունիսի 19-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եւրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ազգային ծրագրի մշակումը նախատեսված է «Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների ծրագրով: Արթուր Բաղդասարյանը կարեւորել է հնարավոր կարճ ժամկետներում թմրանյութերի դեմ պայքարի ազգային ծրագրի մշակումն ու իրականացումը: Նիստում որոշվել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ մշակել ազգային ծրագրի ընդհանուր դրույթները, նախագիծը քննարկել շահագրգիռ կառույցների եւ եւրոպական փորձագետների հետ եւ սահմանված կարգով ներկայացնել հաստաման, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

No comments: