Tert.am.16-6-2009- Հայաստանը պետություն է, որը պատմական բոլոր ցուցանիշներով Ռուսաստանի դաշնակից է հանդիսանում, նաև ռազմական համագործակցության առումով: Նման հայտարարությամբ «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում հանդես է եկել ռուս քաղաքագետ Վիտալի Տրետյակովը:
Ադրբեջանը մեզ ավելի հետաքրքիր է ֆինանսական առումով. այնտեղ նավթ կա, սակայն Ռուսաստանի` ցանկացած այլ երկրի հետ զինված հակամարտության դեպքում, համոզված եմ, Ադրբեջանը մեր կողմից հանդես չի գա»,- ավելացրել է նա:
Քաղաքագետի խոսքերով` այսօր Մոսկվան միաժամանակ սատարում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:
«Սակայն տեսեք, թե ինչ կարող է հետագայում տեղի ունենալ. Բաքվում չեն բացառում Լեռնային Ղարաբաղի ուժային բռնազավթումը, իսկ հայերը պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պայքարել այդ հողակտորի համար: Ո՞ւմ այդ դեպքում կսատարի Մոսկվան: Այդ իսկ պատճառով էլ հարկավոր է ընտրություն կատարել: Այժմ մենք ձգձգում ենք, ինչը ինքնին վատ չէ, արյուն դեռևս չի հեղեղվում: Սակայն երկար ժամանակ ձեռքերը ծալած նստել չի լինի: Ռուսաստանի համար առավել նպատակահարմար է համագործակցել Հայաստանի հետ: Պատճառը պարզ է. մենք մեր սեփական նավթն ունենք, իսկ ռազմական դաշնակիցները հենց այնպես չեն ստեղծվում»,- հայտարարել է Տրետյակովը:
Մոսկվայի կողմից դեռևս չարված ընտրությունն է, քաղաքագետի կարծիքով, հայերին ստիպում հնարավոր ելքեր փնտրել, այդ թվում նաև դեպի Թուրքիա, որին էլ, իր հերթին, սատարում է ԱՄՆ-ը, որտեղ հայերը շատ հզոր և ակտիվ սփյուռք ունեն:
«Եվ դա Երևանին թույլ է տալիս մտածել, որ եթե Ռուսաստանը հեռանա ղարաբաղյան հարցի լուծումից, ապա սփյուռքը կսկսի ազդել ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջիններս մաքրեն կամ պակասեցնեն ադրբեջանցիների ավյունը»,- եզրափակել է փորձագետը:
Wednesday, June 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment