Saturday, June 13, 2009

Դամասկոսում ՀՀ դեսպանության նոր շենքի վրա բարձրացվեց հայկական դրոշը

Tert.am. 12-6-2009- Հունիսի 10-ին Դամասկոսում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության նոր շենքի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Դամասկոսում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ հոգևոր առաջնորդներ, համայնքային, մշակութային, կրթական ու բարեգործական միությունների ներկայացուցիչներ։ Ներկաների առջև ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը։ Նա նշեց, որ ուրախալի է, որ դեսպանության շենքի բացման արարողությունը տեղի ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Հայաստան այցելության նախօրյակին, և հույս հայտնեց, որ այդ այցը նոր ու վառ էջ կբացի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ից։

No comments: