/PanARMENIAN.Net/ 19.06.2009 - «Ծանոթանալով Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայաի հարցազրույցին, որը նա տվել էր ադրբեջանական Day.az կայքին, ջավախահայերը վշտացան, քանի որ պետական իշխանության նման ներկայացուցչական մարմնում չգտնվեց թեկուզ մեկ մարդ, որն ավելի ուշադիր կթարգմաներ ռուսերենից մեր կոչը եւ մեր տեքստի ճիշտ մեկնաբանությունը կներկայացներ պարոն Պաատա Դավիթայաին: Day.az պորտալի աշխատակից Ազեր Մամեդովը միտումնավոր գրել է իր հոդվածում.«...Վրաստանի հայկական համայնքը, որը բնակվում է Ջավախքում, դիմել է կոչով...», իսկ պարոն պատգամավորը «հավատացել է» նման հիմարությանը: Անգրագիտությունը շտկելու նպատակով, մենք, ջավախահայերս, ստիպված ենք հաղորդել «վրաստանցի day-az-ականներին», որ ջավախահայերն երբեք սփյուռքահայեր չեն եղել իրենց հայրենիքում` Ջավախքի հողում: Միեւնույն ժամանակ պարզաբանում ենք, որ նշված կոչի հեղինակները Ռուսաստանում բնակվող ջավախահայերն են, ինչի մասին վկայում է կոչի տակ արված մակագրությունը: Ուստի «երրորդ ուժերի», «Երեւանի ձեռքի» կամ այլմոլորակային «թնշնամական» ուժերի որոնումը «պատվիրված» եւ միտումնավոր ուժգնացվող հակահայկական ֆոբիայի հերթական դրսեւորումն է»,-ասվում է ՌԴ ջավախահայերի ` Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայաի հարցազրույցի վերաբերյալ իրենց մեկնաբանության մեջ:
Ինչ վերաբերում է ջավախքցիների հարցում երկքաղաքացիությանը, ապա, իրոք Վրաստանի սահմանադրությամբ, դա արգելված է (հոդված 1, գլուխ 1) եւ ոչ ոք չի պատրաստվում «դեմ» գնալ Վրաստանի Սահմանադրությանը: «Այս կետի իմաստն այն է, որ նախագահները հնարավորություն գտնեն եւ այս առաջարկը որպես Վրաստանի ու Հայաստանի Սահմանադրությունների ուղղում ընդունեն, ինչը թույլ կտա Վրաստանում բնակվող հայերին երկքաղաքացիություն ստանալ, այսինքն երկու հայրենիք ունենալ: Չէ որ Միխաիլ Սահակաշվիլին նման փորձ ունի: Վրաստանի երկքաղաքացիության ընդունումը նրա առաջին նախաձեռնություններից մեկն էր 2004թ. նախագահական ընտրություններից հետո: Ըստ 2004թ. փետրվարի 6-ին Վրաստանի Սահմանադրության մեջ արված ուղղումների, «Վրաստանի նախագահը լիազորված է Վրաստանի քաղաքացիություն տրամադրել այլ երկրների քաղաքացիներին, որոնք հատուկ ծառայություններ ունեն երկրի առջեւ կամ էլ քաղաքացիության տրամադրումը նրանց բխում է Վրաստանի շահերից»: Իսկ արդեն 2006թ. մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը Մ.Սահակաշվիլին հայտարարեց, թե որոշել է վրացական քաղաքացիություն ստանալու լրացուցիչ հնարավորություն տրամադրել արտերկրում բնակվող եւ այդ երկրների քաղաքացիությունն ընդունած վրացիներին: Ջավախահայերի համայնքը գտնում է, որ եթե վրացիների համար երկքաղաքացիություն տրամադրվում է, ապա Վրաստանում բնակվող հայերին եւս պետք է նման հնարավորություն տրվի` ստանալ մեկ այլ, այս դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»,-ասվում է մեկնաբանության մեջ, գրում է «Երկրամաս» թերթը:
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment