Tuesday, June 9, 2009

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹԱՆԱԿ, ԱՅՍՊԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Lragir 8-6-2009- Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երեւանի ավագանու ընտրության վերջնական արդյունքը եւ որոշում կայացրել Երեւանի ավագանու անդամների ընտրության մասին եւ հրապարակել նրանց անունները: Ճիշտ է, այդ ցուցակից պետք է հանել Հայ Ազգային կոնգրեսի անդամներին, քանի որ կոնգրեսը որոշում է կայացրել հրաժարվել իր 13 մանդատներից: Ըստ այդմ, Երեւանի ավագանին կունենա ոչ թե 65, այլ 52 անդամ: Գուցե եւ անդամների թիվն ավելին լինի, քանի որ, ըստ տեղեկությունների, իշխանությունը փորձում է Կոնգրեսի ցուցակում գտնել մարդկանց, ովքեր կհամաձայնեն դեմ գնալ Կոնգրեսի որոշմանը: ԿԸՀ արձանագրությունը չեն ստորագրել խորհրդարանում ներկայացված 5 կուսակցություններից երկուսի՝ Ժառանգության եւ ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ ընտրություններն անցել են խայտառակ մթնոլորտում եւ խախտումներով, կեղծվել է ոչ միայն քվեարկությունը, այլեւ մասնակցությունը: Ըստ քաղաքական ուժերի, ԿԸՀ հրապարակած 52 տոկոս մասնակցությունը չի համապատասխանում իրականությանը, այն եղել է առավելագույնը 40 տոկոս: Երեւանի ավագանին կընտրի քաղաքապետ: Այս քաղաքապետը կընտրվի ահա նման պայմաններում: Բարի երթ Երեւանի ղեկավարությանը:

No comments: