/PanARMENIAN.Net/ 08.06.2009 - Հայաստանի ԱԳ նախարարը հարց է բարձրացրել Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների արժողության նվազեցման մասին:
Այդ մասին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ժամանակ:
«Ցանկացած երկրից բեռնափոխադրումն ավելի էժան է, քան Փոթիից Երեւան: Իհարկե, հարցեր են ծագում, թե ինչու է այդպես: Այս եւ այլ հարցեր մենք քննարկել ենք պարոն Վաշաձեի հետ: Համոզված եմ, դրանք լուծվելու են բանակցությունների ճանապարհով»,- ասել է Նալբանդյանը:
Վրաստանի տարածքը Հայաստանի համար բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհ է Բաթումիի, Փոթիի նավահանգիստներով, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
Tuesday, June 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment