Thursday, June 25, 2009

Հայաստանի իշխանությունները միակողմանի զիջումների չեն գնա Ղարաբաղի հարցում

HayInfo.24-6-2009- Հայաստանի իշխանությունները միակողմանի զիջումների չեն գնա Ղարաբաղի հարցում: Մասնավորապես, ՀՀ նախագահը երբեք թույլ չի տա, որ ԼՂՀ-ն հայտնվի Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԸստ նրա, ՀՀ իշխանությունների համար կարեւոր է, որ ԼՂՀ-ն ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, ԼՂՀ անվտանգությունը պետք է երաշխավորվի: «Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան եւ ընդունեն այն փաստը, որ ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման իրավունք ունի եւ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-հայտարարել է նա: «Հայաստանը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Թուրքիան չի կարող միջնորդ լինել բանակցություններում»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ ԼՂՀ-ն առավել կայացած, ժողովրդավարական ու զարգացած երկիր է, քան Ադրբեջանն ու Հայաստանը:

No comments: