Tuesday, June 9, 2009

Ընտրվեցին ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահները

Tert.am.8-6-2009- Այսօր Ազգային Ժողովում կայացել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահների ընտրությունները։ Համաձայն քեվարկության արդյունքների՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը։Նշենք, որ առաջին հանձնաժողվի նախագահն էր Ավետ Ադոնցը, ով այժմ Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանն է, իսկ երկրորդ հանձնաժողովի նախագահն էր Արթուր Աղաբեկյանն էր։

No comments: