
/PanARMENIAN.Net/ 06.06.2009 - Ստամբուլում ARI Movement հասարակական կազմակերպությունը խորհրդաժողով էր կազմակերպել, որի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, Եվրամիության հետ Դաշինքի համագործակցությանը եւ եվրոպական աշխարհագրությունից դուրս նոր առաքելություններին:
Խորհրդաժողովի մասնակիցները բարձր են գնահատել ՆԱՏՕ-ի գործունեությունը վերջին 60 տարիների ընթացքում եւ մատնանշել են նոր ռազմավարական հայեցակարգերի կազմավորման անհրաժեշտությունը, մասնավորապես ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
«Վերջին 10 տարիների ընթացքում ռազմավարական լանդշավտը փոխվել է», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասարակական դիվանագիտության հարցերով օգնականի տեղակալ Ստեֆանի Բաբստը: Նրա խոսքերով, նոր ռազմավարական հայեցակարգի մշակման ժամանակ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել երկու իրադարձություններին ` սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը եւ Աֆղանստանում ներկա իրավիճակին:
«Նոր ռազմավարական հայեցակարգը պետք է նաեւ քաղաքական լինի: Այն պետք է պարունակի հիմնական խնդիրների հստակ տեսլականը», - ասել է Բաբստը:
No comments:
Post a Comment