Thursday, June 25, 2009

Իրանում կշարունակեն ընտրակեղծիքների շուրջ հետաքննությունը

Tert.am. 24-6-2009- Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը համաձայնել է երկարաձգել հունիսի 12-ին նախագահական ընտրությունների շուրջ երեք առաջադրված թեկնածուների բողոքների հիման վրա հարցուված հետաքննության ժամկետը: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ընդունել է Իրանի Պաշտպանների խորհրդի կողմից ներկայացված առաջարկը երկարացնել հետաքննության ժամկետը: Հիշեցնենք, որ Պաշտպանների խորհուրդը ստանձնել է ընտրությունների արդյունքների և ընտրակեղծիքների շուրջ հետաքննություն անցկացնելու պատասխանատվությունը: Առաջնորդին ուղղված նամակում Ահմադ Ջանաթին նշել է, որ երեք թեկնածուների բողոքների ուսումնասիրման շուրջ հետաքննության ժամկետը լրանում է այսօր: Ջանաթին խնդրել է այաթոլլահ Ալի Խամանեից ևս հինգ օրով երկարացնել այն, որպեսզի համոզվեն, որ ընտրությունների արդյունքների շուրջ անորոշությունները ճշտվել են:

No comments: