Wednesday, June 24, 2009

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին

/PanARMENIAN.Net/ 23.06.2009 - «Ժառանգություն» կուսակցությունը Սերժ Սարգսյանին բաց նամակ է հղել, որում է կոչ է արել վերստեղծել փաստահավաք փորձագետների խումբը եւ հետաքննության մեջ ներգրավել միջազգային փորձագետներին: Նամակում ասվում է, որ նախագահը Խմբի գործունեության վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն հունիսի 6-ին կարգադրություն ստորագրեց 2008թ. հոկտեմբերի 23-ի? , Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասինե իր կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին, որով օրինականացվեց կոալիցիայի առաջադրած անդամների կողմից խմբի կազմալուծումը: Նամակում կուսակցությունը նշում է, որ 2009թ. հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագահի? ,Համաներում հայտարարելու մասինե առաջարկը ընդունելուց հետո ավելի քան արդիական է դարձել մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, մասնավորապես? 10 անձանց սպանության հանգամանքների բացահայտումը: «Դա շարունակում է մնալ իբրեւ ոչ միայն հասարակության եւ քաղաքական ուժերի պահանջ, այլեւ միջազգային կառույցների առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություն»,- նշվում է հայտարարության մեջ:

No comments: