Wednesday, June 24, 2009

Բարաք Օբաման պատերազմ է հայտարարել ծխախոտին

Tert.am.23-6-2009- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ստորագրել է նոր հակածխախոտային օրենք, որը զգալիորեն կբարդացնի ծխախոտ արտադրողների կյանքը։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պարենի և դեղորայքի վերահսկման դաշնային վարչությունն այսուհետ ստանձնել է նոր լիազորություններ, որոնք հնարավորություն կտան իշխանություններին ավելի խստորեն վերահսկել ծխախոտի արտադրությունը և տարածումը։ Մասնավորապես, այժմ ծխախոտ արտադրող ընկերությունները պարտավոր են ոչ միայն ստանալ նոր արտադրանքի թողարկման թույլտվություն, այլև համաձայնեցնել նիկոտինի չափաքանակն արտադրվող ծխախոտներում, ինչպես նաև ավելի խստորեն հետևել սեփական գովազդային քարոզարշավների բովանդակությանը։ «Չնայած լոբբիստների ջանքերին՝ ընդունվել է օրենք, որը կօգնի պաշտպանել ամերիկացիների երիտասարդ սերունդը վատ սովորությունից»,- ընդգծել է Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով փաստաթղթի ստորագրումից հետո Սպիտակ տան առջև։

No comments: