Tert.am 19-6-2009- Ռուսաստանի քաղաքականությունը՝ ինչպես ներքինը, այնպես էլ արտաքինը, 2000թ. հետո ճիշտ է եղել։ Այդ մասին Эхо Москвы ռադիոկայանի եթերում հայտարարել է Завтра թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պրոխանովը։
Ըստ վերջինիս՝ Պուտինին հաջողվել է «սառեցնել սարսափելի ելցինյան ժանտահոտությունները, որոնք կուտակվել էին ռուսական քաղաքականությունում 1991թ. Հետո»։
«Իսկ ինչ վերաբերվում է մեր միջազգային քաղաքականությանը, իսկապես, մենք մեզ պատով ենք շրջապատում, մեր ընկերների շարքում արդեն կորցնում ենք Հայաստանը, որը սրընթաց հեռացավ դեպի Թուրքիա, ինչը նշանակում է՝ դեպի ՆԱՏՕ։ Կորցնում ենք նաև Ուկրաինային, որը շուտով կհամալրի ՆԱՏՕ-ի շարքերը, մենք այժմ վիճում ենք Լուկաշենկոյի, Ղազախստանի հետ, որը, թվում էր, թե մոտ է մեզ։ Ամերիկացիները շատ ուժեղ են, Չինաստանը նույնպես։ Միայն Ղրղըզստանն է մեր մերձավոր գործընկերն ու դաշնակիցը՝ շնորհիվ մեր վարկերի։ Պատկերացնու՞մ եք, եթե մենք Ղրղըզստանին վարկ չտայինք, ինչը մենք չենք անում Բելառուսի դեպքում։ Այդ իսկ պատճառով մեր քաղաքականությունը՝ թե արտաքինը, թե ներքինը, հղի է մեծ ճգժնաժամերով, այն հեռու է իդեալականից»,- հայտարարել է Պրոխանովը։
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment