/PanARMENIAN.Net/ 18.06.2009 - Թուրքիան «մեկ քայլ մարտավարական նահանջ է» արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, քանի որ այդ հարցին բացասաբար են վերաբերվում երկրում: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Սակայն, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ Թուրքիան ետ է կանգնում: «Մենք հուսով ենք, որ երկխոսությունն երկու երկրների միջեւ կշարունակվի»,-հայտարարել է Սեմնեբին` հավելելով, որ շատ կարեւոր է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ առաջացած «դադարը» երկար չձգվի, քանի որ կա խթանը կորցնելու ռիսկ: Սակայն, չնայած դրան, ոչինչ չի վկայում, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը փոխվել է, ասել է Պիտեր Սեմնեբին «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում:
Friday, June 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment