Օրաթերթն իր տեղեկություններն է ներկայացրել այն մասին, թե ինչու Հայաստան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը այդպես էլ չի այցելել Ծիծեռնակաբերդ:
Էլի նախապայմանով
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ նախօրեին Հայաստան ժամանած Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը այդպես էլ չի այցելել Ծիծեռնակաբերդ, չնայած դա պետական արարողակարգի ավանդական և պարտադիր կետերից մեկն է համարվում։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ծիծեռնակաբերդ չայցելելու նախապայմանը դրել էր սիրիական կողմը, ըստ որի՝ եթե հայկական կողմը չընդուներ այդ նախապայմանը, ապա Ալ-Ասադը ՀՀ չէր գա։ ՀՀ իշխանությունները ընդունել են նախապայմանը և առաջին անգամ խախտել արարողակարգը, մի բան, որը կարող էին և չանել։ Ի վերջո, ՀՀ-ի համար Բաշար Ալ-Ասադի այցը այն աստիճան կարևոր չէր, որ հանուն այդ կարևորության՝ աչք փակվեր այնպիսի էական փաստի վրա, ինչպիսին Ծիծեռնակաբերդ այցն է։ Բայց Ալ-Ասադի այցը կարևոր է եղել հենց Սերժ Սարգսյանի համար, ում օրոք ՀՀ այցելած նախագահների թիվը աչքի չի ընկել իր առատությամբ։ Այսինքն՝ ՀՀ եկող ամեն մի նախագահ առիթ է Սարգսյանի համար, որ նա իրեն ևս նախագահ զգա։ Ու դրա համար վերջինս, ինչպես երևում է, պատրաստ է ընդունել ցանկացած նախապայման։
Saturday, June 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment