News.am. 24-6-2012- Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Անկարան նաեւ հայտարարել է ռազմական ինքնաթիռի հետ կապված «վճռական գործողություններ» իրականացնելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»:
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment