Tuesday, August 18, 2009

Օգոստոսի 18 Վրաստանը պաշտոնապես եւ վերջնականորեն կլքի ԱՊՀ շարքերը

/PanARMENIAN.Net/ 17.08.2009 - Ինչպես Վրաստանում կայացած ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան, «չնայած նրան, որ Վրաստանը վաղը պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ-ի կազմից, համաձայն 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի, այն մասնակից կմնա ԱՊՀ ձեւաչափով ձեւակերպված մինչեւ 75 միջազգային համաձայնագրերին: «Անցյալ տարվա օգոստոսին ԱՊՀ անդամ ինքնիշխան պետությունը պատերազմ էր հայտարարել մեկ այլ ինքնիշխան պետության` այդ կազմակերպության անդամին: Հենց այդ է պատճառ դարձել ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալու համար, ինչի պաշտոնական գործընթացն ավարտվում է վաղը: Սակայն, ցանկանում եմ ընդգծել, որ մենք պատրաստ ենք շարունակելու փոխշահավետ երկկողմ հարաբերությունները կազմակերպության անդամ պետությունների հետ` պահպանելով միջազգային սկզբունքները», - հայտարարել է Ջալագանիան: Օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես եւ վերջնականորեն կլքի ԱՊՀ շարքերը: Այդ մասին հաղորդում է Վրաստանի «Online»-ը: 2008 թվականի օգոստոսի 12-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, որպես Հարավային Օսիայում խաղաղության պարտադրմանն ուղղորդված Ռուսաստանի ռազմական գործողության դեմ բողոքի նշան, որոշում էր կայացրել ԱՊՀ կազմից դուրս գալու վերաբերյալ, որից հետո սկսվել էին համապատասխան իրավաբանական գործընթացները: Ներկայումս բոլոր գործընթացներն ավարտվել են: ԱՊՀ-ում գտնվելու ընթացքում, Վրաստանը ձեւակերպել է ոչ ռազմական բնույթի 113 համաձայնագիր:

No comments: