Tert.am. 21-10-2010- ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Տաթևի ճոպանուղու գործարկմանը` մասնավոր հատվածին շնորհակալություն հայտնելով այս հարցում կառավարությանն աջակցելու համար: «Այսօր համաշխարհային տուրիստական քարտեզի վրա կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը Հայաստանի տուրիստական գրավչությունն էապես կբարելավի»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա` շուտով «Եվրոնյուզ» հեռուստաալիքը ճոպանուղու վերաբերյալ հաղորդումներ կհեռարձակի:
«Ե՛վ կառավարությունը, և՛ մասնավոր հատվածը մեծ գործ կատարեցին: Մոտ ապագայում ևս մի քանի նման նախաձեռնություններ կներկայացվեն մասնավոր հատվածին, որոնք կարող են մոտակա երեք տարիներին բերալավել Հայաստանի բիզնես միջավայրը և զբոսաշրջության համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ընդգծեց վարչապետը:

No comments:
Post a Comment